Երեք հրաշալի և անմոռանալի օրեր

Այն ինչ ապրեցի ընկերներիս հետ իրոք աննկարագրելի էր իր յուրահատուկ մթնոլորտով,խինդով ու ծիծաղով ։Լոռի աշխարհը ,որը ինձ տանում էր նաև իմ մանկության հետքերով և վառ հիշողություններով ,շատ գեղեցիկ է իր բնությամբ, իր պատմությամբ ու եկեղեցիներով ,չմոռանամ ասել տատիկս Լոռոցի է․․․․

Սիրում եմ Հայաստանս,սիրում եմ ճամփորդել ընկերներիս հետ,որը էլ ավելի է մտերմացնում մեզ , քանզի մի կտոր հաց կիսելը դա հանաք բան չէ․․․․․

Այս երեք օրվա ճամփորդությունը շատ հագեցած էր,երգ,պար,երեկոյան խարույկ իսկ առավոտյան քայլք։

Հա ի դեպ,Տըրնդեզի տոնին մեծ սիրով մասնակցեցինք Գյուլագարակի փառատոնին որտեղ էլ Սեբաստացիներով մեր մասնակցությունը ունեցանք պարերգերի միջոցով։Շնորհակալ եմ այս գեղեցիկ ճամփորդությունը կազմակերպելու համար։

Оставьте комментарий