Ի՞նչ է նշանակում՝ քաղաքային իշխանություն

Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են` Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը:
Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները` ավագանին և քաղաքապետը, գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում:
Ավագանու որոշմամբ  ավագանին իր  գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:
Ավագանին ՀՀ Uահմանադրությամբ և oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:

Ի՞նչ է նշանակում՝ ինքնիշխանությունը

Ինքնիշխան պետություն, պետություն, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ: Ինքնիշխան պետության կառավարությունն ունի սեփականության իրավունք պետության ողջ ունեցվածքի վրա:Երբեմն, ինքնիշխանությունը ընկալվում է որպես մի պետություն, որը կախված չէ որևէ այլ պետությունից կամ միավորված պետություններից, թեև վերացական առումով ինքնիշխան պետություն կարող է գոյություն ունենալ առանց այլ ինքնիշխան պետությունների կողմից ճանաչվելու: Աշխարհում կան չճանաչված պետություններ, որոնք հաճախ դժվարություններ են ունենում իրականացնել լիազորությունների ամբողջ շրջանակը պայմանագրերի կնքնման ինչպես նաև այլ ինքնիշխան պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում:

Սահմանում

Ինքնիշխանություն, նշանակում է պետական իշխանության գերակայություն ու անկախություն և դրան համապատասխան պետական իշխանություն, կամ ինքնիշխան պետություն, նշանակում է տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում և նրա անկախությունն արտաքին հարաբերությունների ոլորտում: Այսինքն` պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, որը բացառում է ամեն մի օտարերկրյա իշխանություն, ինչպես և միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պետության չենթարկվելն օտարերկրյա պետությունների իշխանություններին: Պետության ինքնիշխանությունը միշտ ամբողջական է և բացառիկ, այնքանով, որ եթե պետությունը չունի ինքնիշխանություն, ապա այդ պետությունը դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց: Ինքնիշխանությունը պետական իշխանության կարևորագույն հատկությունն է և պետության որակական հատկանիշը, որը բնութագրում է պետության իրավաքաղաքական էությունը:

Ինչպես ես առաջին անգամ հաղթահարեցի Արագածը

69352476_365020921109454_8679424298651222016_n.jpg

Սեպտեմբերի մեկին վաղ առավոտյան մենք շարժվեցինք դեպի Արագած: Քանի-որ բարձրանում էինք Արագածի հարավային գագաթը (Քարե լճի կողքով), որը չորս կողմերից ամենացածրն էր, այդ իսկ պատճառով ես մտածեցի, որ ամեն ինչ հեշտ կստացվի։

69780617_2667795206586083_2195871960737513472_n.jpg70042710_2302596220070156_154748406114287616_n.jpg69470866_1397823993689037_4344820467463356416_n.jpg

Երբ սկսեցինք բարձրանալ դեպի վեր, ես հասկացա, որ սխալ էի մտածում։ Անցնելով Արագածի որոշ մասը՝ որոշեցինք մի փոքր հանգստանալ։ Հանգստանալուն զուգահեռ փորձեցինք Արագածի հիասքանչ տեսարանը ավելի խորապես մտապահել մեր հիշողության գանձարանում. այն անկրկնելի էր։ Այնուհետև եղան մարդիկ, որոնք չկարողացան հաղթահարել դժվարանցանելի ճանապարհը։ Մենք նորից ճանապարհ ընկանք։ Ճանապարհը աստիճանաբար բարդանում և ցրտում էր։ Սակայն մենք ունեինք նպատակ և համառորեն շարունակում էինք մեր ճանապարհը։ Եվ ահա, մենք վերջապես հասանք գագաթ։ Իհարկե, այնտեղ շատ երկար չմնացինք քանի որ շա՜ տ ցուրտ էր։ Հետադարձը շատ ավելի արագ անցավ, քանզի մենք արդեն հասել էինք մեր նպատակին։ Սիրով կճամփորդեմ նույն խմբի հետ։

69930955_354511332122547_6351913823674302464_n.jpg69223447_491050324786561_3393963636396392448_n.jpg69714272_2362164797329191_8461414060808732672_n.jpg69388632_1239969759501243_805382393216106496_n.jpg

Մեր Հայաստան աշխարհը մի այլ յուրահատուկ, անբացատրելի գեղեցկություն ունի, ու դա առավել ևս զգում ես, երբ բնությանը ավելի մոտ ես լինում։ Երբ բարձրանում էինք լեռը, շատ հետաքրքիր զգացողություն ունեցա (գլուխս ցավում էր), ասես ամեն մի քարն ու անգամ փոշին մի պատմություն պատմեին ինձ (շատ ուժեղ էր ցավում)։Մեծ սիրով կցանկանամ հաղթահարեմ Արագածի մնացած երեք գագաթները։ Շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսուցիչներին անվտանգ և գեղեցիկ օրվա համար։

 

 

About Bjni

The first recorded mention of the village was by the 5th- to 6th-century chronicler and historian Ghazar Parpetsi.

In the 11th century, the lands of Bjni were passed to the Pahlavuni family and played a significant role in Armenian life during the Bagratuni Dynasty. Around this time, King Hovhannes-Smbat made the decision that the lands should become an Episcopalsettlement. In 1066, the election for the Patriarch took place in Bjni. At the beginning of the 13th century, the lands were passed on to the Zakharyan family. A century later in the years 1387-1388 the Turko-Mongol conqueror Timur Lenk destroyed the village of Bjni. The French traveler Jean Chardin visited the village in 1673, and in 1770 it was visited by the traveler Turenfor.

The remains of the 9th- to 10th-century Bjni Fortress of the Pahlavuni family sit along the top and sides of a mesa that divides the village almost in half. The larger portion of the village is located west of the mesa and curves south, while a smaller portion is east. The walls of the fortress may only be seen from the western side of the village, and are easiest reached via a dirt road that forks and goes up the side of the hill. At the top of the mesa, there are some sections of walls still preserved, traces of where foundations had once been, the stone foundation of a church from the 5th century, a medieval structure that still stands, two cisterns one with vaulting still partially intact, and a covered passage that leads to the river.

Bjni is the home to other churches as well. The largest of the churches is Surb Astvatsatsin built in 1031, which sits within the village just west of the mesa. To the south of the church a few houses down, there is the small church of Surb Gevorg built in the 13th century. Some nice khachkars are built into the walls of the structure. On the eastern portion of the village atop a rock outcrop next to a modern cemetery is the church of Surb Sarkis built in the 7th century. It is the smallest of all of the churches. There is supposedly three other chapels/shrines in the vicinity, one of which sits between the fortress and the village and is constructed of very large stones.

Many manuscripts from Bjni dated to the 12th to 17th centuries have survived.

A trip to Bjni

honestly it was not my best trip but it was unforgettable for me.On June 5, we went to Bjni with our teachers of English and ecology.Our first station was the school of Bjni.there we introduced them to our educational network as well as what we study at our school.Then they escorted us to the Church of St. Astvatsatur.then we went to Hrazdan.Since 5 June-Day of environment protection,we porvali there Ecotour. We had lunch there and went to the Museum-collection of Biya castle. We climbed the fortress of the Pahlavuni.There our teacher told us the story of this fortress, and we saw a hole where in ancient times the traitors were thrown.after these interesting stories we went to the house of our teacher’s great-grandfather.there we played and had fun.I’ll remember this trip for sure. and he was good with Angela and teacher Hasmik but that’s not all, I already loved the trip due to the composition which was very cool.

DSC_0871

 

DSC_0843

DSC_0871

Ռադիոակտիվություն

Ռադիոակտիվություն: Գաղափար ատոմային էներգիայի մասին:

Մեծ կարգաթիվ ունեցող միջուկները, որոնք կոչվում են ծանր միջուկներ, անկայուն են: Դրանք ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների, միաժամանակ անջատելով էներգիա:

Այդ երևույթը հայտնագործել է Անրի Բեկերելը 1896թ-ին, ուրանի աղերի վրա Արևի ճառագայթների ազդեցությունը հետազոտելիս:
Հետագայում Մարիա և Պիեռ Կյուրի ամուսինները հայտնաբերեցին ճառագայթող այլ նյութեր ևս. թորիում` Th, պոլոնիում` Po, ռադիում` Ra և այլն:

Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման այդ երևույթը նրանք անվանեցին բնական ռադիոակտիվություն:
Ռադիոակտիվ նյութերի արձակած ճառագայթման ֆիզիկական բնույթը պարզելու նպատակով Էռնեստ Ռեզերֆորդը դրանք անցկացրեց ուժեղ էլեկտրական /մագնիսական դաշտով, որտեղ ճառագայթումը բաժանվեց երեք մասի. մի մասը շեղվեց դեպի ձախ, մյուսը դեպի աջ, իսկ երրորդն ընդհանրապես չշեղվեց:
Դա նշանակում էր, որ ծանր միջուկների փոխակերպումների հետևանքով ի հայտ են գալիս երեք տիպի ճառագայթումներ, որոնք անվանեցին α ,β և γ ճառագայթումներ:
Ուսումնասիրելով շեղված փնջերը, նրանց շեղման չափն ու ուղղությունը, Ռեզերֆորդը պարզեց.
α ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն ):

α ճառագայթումը շատ արագորեն կլանվում է անգամ թղթի բարակ շերտի կողմից:

β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է e-ի:

β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը գործնականում լրիվ կլանում են այն:

γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս:

γ ճառագայթումը, կարճ՝ 1010÷1013 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է:
γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով: 5սմ հաստությամբ կապարի շերտով γ ճառագայթումը նույնպես չի անցնում:
Ռադիոակտիվ տրոհման պրոցեսում սկզբնական նյութից առաջանում է նոր նյութ, որը իր ֆիզիկաքիմիական հատկություններով լիովին տարբերվում է սկզբնական նյութից:
Միջուկային փոխակերպումը ուղեկցվում զգալի քանակությամբ էներգիայի անջատմամբ, որն ընդունված է անվանել ատոմային էներգիա:

Էներգիայի անջատումը կարող է տևել տարիներ, առանց զգալի նվազման:

Raի կամPo-ի նման ուժեղ ռադիոակտիվություն ունեցող տարրերը բնության մեջ քիչ են հանդիպում, ուստի գործնականում այդ էներգիան արդյունավետ չէ կիրառության համար: Սակայն անցյալ դարի 30-ական թվականներից ֆիզիկոսներին հաջողվեց ռադիոակտիվ տրոհման ենթարկել նաև բնական ուրանը՝ ռմբակոծելով այն դանդաղ նեյտրոններով: Ուրանի քայքայումն ուղեկցվում է մի շարք ավելի թեթև տարրերի, ինչպես նաև 23 նեյտրոնների անջատմամբ, որոնց հարվածների շնորհիվ էլ տրոհվում են ուրանի նորանոր ատոմներ:
U92235+n01Zr4097+Te+252137n01
Այդպիսի միջուկային փոխակերպումները կոչվում են շղթայական ռեակցիաներ:
Սարքը, որում իրագործվում է ուրանի ատոմների կառավարվող տրոհումը, կոչվում է միջուկային ռեակտոր:

Ռեակտորում ատոմների տրոհման ջերմային էներգիան օգտագործվում է ջուրը գոլորշիացնելու և այդ գոլորշիներով էլեկտրական գեներատորի տուրբինը պտտելու համար:

Ռեակտորից, շոգետուրբինից և էլեկտրական գեներատորից կազմված կայանքը կոչվում է ատոմային էլեկտրական:

Ատոմային էլեկտրակայանների տված էներգիան ծառայում է խաղաղ նպատակների և ունի ցածր ինքնարժեք:

Հայաստանում 1979թ-ից իր լրիվ հզորությամբ աշխատում է Մեծամորի ատոմակայանը: Այն տալիս է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը:

«Ռադիոակտիվ տարրեր»

  • Ակտինիդներ
  • Ակտինիում
  • Ամերիցիում
  • Աստատ
  • Բերկլիում
  • Բիսմութ
  • Բորիում
  • Դարմշտադիում
  • Դուբնիում
  • Էյնշտեյնիում
  • Թորիում
  • Ինդիում
  • Լանթանիդներ
  • Լուտեցիում
  • Կադմիում
  • Կալիֆոռնիում
  • Կալցիում
  • Կյուրիում
  • Հասիում
  • Հաֆնիում
  • Մայտներիում
  • Մենդելեևիում

Ն

  • Նեոդիմ
  • Նեպտունիում
  • Նոբելիում
  • Ուրան (տարր)
  • Պլուտոնիում
  • Պոլոնիում
  • Պրոտակտինիում
  • Ռադիոակտիվ տարր
  • Ռադիում
  • Ռադոն
  • Ռեզերֆորդիում
  • Ռենիում
  • Ռենտգենիում
  • Ռուբիդիում
  • Սիբորգիում
  • Վանադիում
  • Տեխնեցիում
  • Ֆերմիում
  • Ֆրանսիում

Հավաքից հավաք

Ամփոփում

Սա արդեն տասներորդ տարին է, ինչ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի անվան կրթահամալիրում։Եվ այս տարի ես շատ բան սովորեցի, և ես ուզում եմ կիսվել իմ գիտելիքներով և նախագծերով:

Այստեղ դու կարող ես տեսնել այն ամենը ինչ ես հասցրել եմ անել այս տարվա ընթացքում:

Ճամփորդություններ—Ցավոք այս տարի դեռևս չեմ ճամփորդել, բայց անպայման կհասցնեմ։

 

Թեմա 2։ Ուղղի և հարթության փոխադարձ դասավորությունը

1) ABCDA1B1C1D1 զուգահեռանիստ
Ինչպիսի՞ փոխադարձ դասավորություն ունեն.

  • AAուղիղը և CBB1 հարթությունը:
    Զուգահեռ են։
  • BC ուղիղը և AA1B1 հարթությունը:
    Հատում է։
  • CCուղիղը և CDD1 հարթությունը:
    Պատկանում է։
  • CBուղիղը և DD1C հարթությունը:
    Հատում է։
  • ABուղիղը և A1B1B հարթությունը:
    Պատկանում է:

Տարածաչափության ներածություն

1) Ճշմարտությունը, որ ընդունվում է առանց ապացույցների կոչվում է աքսիոմ։

2) Տրված են K, L, M, N կետերը, որոնք չեն պատկանում միևնույն հարթությունը։ Ճի՞շտ է պնդումը, որ K, L, M և L, M, K կետերով անցնող հարթությունների հատման ուղիղը KL – ն է։
Այո՛, պնդումը ճիշտ է։

3) Ո՞ր հիմքն է ավելի ամուր, երե՞ք ոտանի աթոռի, թե՞ ՝ չորս։
Չորս ոտանի աթոռի։

4) Քանի՞ ուղիղներ, որոնք չեն հատում α հարթություն, հնարավոր է տանել, եթե հայտնի է, որ F – ը չի պատկանում α հարթությանը։
Կարող ենք տանել անսահմանափակ ուղիղներ։

5) Տարածաչափության հիմնական պատկերներն են՝ կետ, ուղիղ, հարթություն և հարթություններով սահմանափակված տարածություն։

6) Եթե երկու հարթություններ հատվում են, տարածությունը բաժանվում է չորս մասի։

7) Տրված է ABCD քառանիստ։ Ճի՞շտ է պնդումը, որ․

  • BCD կետերը պատկանում են միևնույն հարթությանը։
    Այո՛, պնդումը ճիշտ է։
  • Այդ պատկերի ցանկացած կետով անցնում է մեկ հարթություն։
    Այո՛, պնդումը ճիշտ է։

8) Ճի՞շտ է պնդումը, որ բոլոր ուղիղները, որոնք հատում են a և c ուղիղները, և չեն անցնում B կետով, պատկանում են այդ հարթությանը։
Այո՛, պնդումը ճիշտ է։

9) Ճի՞շտ է պնդումը, որ եթե երկու հարթություններ հատվում են, ունեն միայն երկու ընդհանուր կետ։
Այո՛, պնդումը ճիշտ է։

10) Ունենք α և β հարթություններ, որոնց համապատասխանաբար պատկանում են a և b ուղիղները, իսկ m ուղիղը հանդիսանում է α և β հարթությունների հատման ուղի։ Հնարավո՞ր է, երբ a և b ուղիղները հատվեն K կետում, K – ն չպատկանի m – ին։
Ո՛չ, հնարավոր չէ։

11) Տրված է 7 զուգահեռ ուղիղներ, այնպես որ դրանցից որևէ երեքը չպատկանի այդ հարթությանը։ Քանի՞ հարթություն կարելի է տանել այդ ուղիղներով։
Այդ ուղիղներով կարելի է տանել 21 հարթություն։

12) Տրված է կետ, որից դուրս են եկել չորս ճառագայթներ, այնպես որ դրանցից երեքը չեն պատկանում նույն հարթությանը։ Քանի՞ հարթություն կարելի է տանել։
Կարելի է տանել 3 հարթություն։

13) Տրված են հինգ կետեր, որոնցից երեքը չեն պատկանում նուն ուղղին, ընդ որում ցանկացած չորսը չեն պատկանում նույն հարթությանը։ Քանի՞ հնարավոր հարթություններ կարող են անցնել այդ կետով։
Այդ կետով կարելի է տանել 10 հարթություն։